Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կարող է շարունակել Թուրքիայի Սուպերլիգայում: Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ չիլիացու ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբախչեն»: Ակումբը սկսել է բանակցությունները խաղացողի գործակալի հետ:
Տրանսֆերի ձախողման պատճառ կարող է դառնալ աշխատավարձը: Սանչեսն այս պահին վաստակում է 7 մլն եվրո, իսկ թուրքական ակումբը 3.5 մլն եվրոյից ավելի չի կարող առաջարկել:
Նախորդ խաղաշրջանում անցկացրած 38 խաղում չիլիացին դարձել է 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: