«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Տիգրան Այունցը հրավիրվել են Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կացնկացնի։ Սեպտեմբերի 2-ին մեր ընտրանին 2023 թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Երևանում կհանդիպի Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ, իսկ սեպտեմբերի 7-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ուկրաինայի Մ-21 տարեկանների ընտրանու հետ։