ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր կարգավիճակի մասին:
«Արդյո՞ք ես ինձ աստղ եմ համարում: Ես կարծում եմ, այո։ Եթե մարդու դեմքը հայտնի է ամբողջ քաղաքում և ամբողջ աշխարհում, դա այդպես է: Աստղ լինելը կարգավիճակի հարց է, բայց դա ինձ ավելի լավը չի դարձնում, քան մյուսներին:
Բարձր մակարդակի ֆուտբոլում ոչ ոք ձեզ զեղչ չի անի, ոչ մեկ չի ասի՝ որ ինչ-որ բանի ընդունակ եք: Դուք ինքներդ պետք է ինքներդ ձեզ համոզեք, թե ով եք դուք: Էգոն և ինքնասիրությունը աստղերի քմահաճույք չեն, դա ինքն իրեն գերազանցելու և հնարավոր ամեն ինչ անելու պատրաստակամություն է, ինքդ քեզ ասելու՝ «ես լավագույնն եմ»:
Արդյո՞ք ֆուտբոլիստները պետք է ընկերներ լինեն: Ո՛չ։ Հացթուխների պես՝ պետք չէ ընկեր լինել այլ հացթուխների հետ: Հաղթելու համար պարտադիր չէ, որ ամեն օր ճաշես թիմակիցներիդ հետ», — մեջբերում է Մբապեին Esquire-ը: