Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ֆլամենգոյի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա կիսապաշտպանի համար «Յունայթեդը» կստանա 1 մլն եվրո:
Բրազիլացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղացել է «Լացիոյի» կազմում, որտեղ անցկացրած 33 խաղում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: