Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Տրաբզոնսփորին»:
Խաղի 55-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին բացեց հաշիվը: Րոպոներ անց տանտերերը խփեցին պատասխան գոլը: Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Շոմուրոդովն առաջ մղեց հռոմյան թիմին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրսն եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 82-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Հռոմում: