«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը պլանավորում է մնալ իսպանական գրանդի կազմում:
Diario Sport-ի հաղորդմամբ, 30-ամյա դանիացին կընդունի միայն թոփ ակումբի առաջարկ, քանի որ չի ցանկանում տեղափոխվել միջակ ակումբ, որը չի պայքարելու տիտղոսների համար:
Հաջորդ շաբաթ կվճռվի ամեն ինչ, քանի որ փակվում է տրանսֆերային պատուհանը: «Բարսան» առաջարկների է սպասում, սակայն հարձկավողը կդիտարկի միայն թոփ ակումբների առաջարկները:
Լա լիգայի մեկնարկային տուրում հարձակվողը դարձել է դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: