ՊՍԺ-ի նորեկ, դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատմել է «Միլանից» հեռանալու իր որոշման մասին․
«Ես «Միլանում» 8 տարի եմ անցկացրել, սա իմ տունն է, և թիմի հետ միասին մենք բազում հիանալի ու դժվար պահեր ենք ունեցել։ Բայց կյանքում կարևոր է որոշումներ կայացնելը, ես ուրիշ ամբիցիաներ ունեմ։
Բայց ես միշտ կլինեմ «Միլանի» երկրպագուն։ Այդ 8 տարիները չեն մոռացվել իմ կողմից, բայց աճ գրանցելու համար ինձ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի ավելի լավն ու ուժեղը դառնայի։
Երդվում եմ, որ երբ հեռացա «Միլանից», ես կապ չէի հաստատել այլ թիմերի հետ, բայց վստահ էի, որ եթե լավ անցկացնեմ Եվրո-2020-ը, ինչ-որ մեկն ինձ հետ կապ կհաստատի։
Երբ ես պայմանագիր կնքեցի ՊՍԺ-ի հետ, ինձ ասացին․ «Վերջապես, դու մեզ հետ ես»։ Այո, նախորդ մրցաշրջանում թիմը չհաղթեց առաջնությունում, բայց հիմա մեր նպատակը այլ է՝ Չեմպիոնների լիգան»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Sport Mediaset-ը։