Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ խմբի կիսաեզրափակիչ հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Հայասայի» և բելգիական «Անդերլեխտի» միջև, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:
Հայաստանի չեմպիոնը Բելգիայի չեմպիոնին պարտվել է 3:0 հաշվով: