«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը Լա Լիգայի առաջին տուրում «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած 4-2 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։
Դանիացին այդ խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Ինչ-որ մեկը սիրում է խոսել։ Ես արտահայտվում եմ խաղադաշտում»,- գրել է ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջում։
Թիմակցի հրապարակմանը դրական արձագանք են տվել Ուսման Դեմբելեն ու Ֆիլիպե Կոուտինյոն։