Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ), որը պարտությամբ մեկնարկեց Տոկիոյի ամառային 32-րդ Օլիմպիական խաղերում, գրառում է կատարել Instagram-ի իր էջում:
Թևանյանը, հիշեցնենք, մեկնարկում գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ և պարտություն կրել: Ռուսաստանցին իր հերթին տանուլ է տվել երրորդ գոտեմարտը, չի հասել եզրափակիչ ու դուրս մնացել պայքարից: Սա նշանակում է, որ Վազգենը զրկվել է բրոնզե մեդալի համար գոտմարտից:
«Անքննելի են Աստծո ուղիները :
Ամեն ինչ Աստծո կամոք է :
Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը :
Շնորհակալ եմ բոլորից »,- գրել է Վազգեն Թևանյանը։