Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսը» պարտվել է ավստրիական «Ռապիդին» 0-3 հաշվով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 59-րդ րոպեին։
Իսկ ահա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» հաղթել է ղազախական «Տոբոլին» 1-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել է 78-րդ րոպեին։
Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում Լատվիայի չեմպիոն «Ռիգան» պարտվել է Մալթան ներկայացնող «Հիբերնիանսին» 0-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 73-րդ րոպեին։
Կոնֆերենցիաների լիգայի երրորդ որակավորման փուլի առաջին խաղում «Աստանան» հյուրընկալվել էր ֆիննական ԿուՊՍ-ին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 66-րդ րոպեին։