Տոկիոյում կայացել է օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը։
75 կգ քաշային Արման Դարչինյանը 1/16-րդ եզրափակիչում ազատ է։ 1/8 եզրափակիչում նա կմրցի Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզ և Տրինիդադ Տոբակոն ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոն զույգի հաղթողի հետ։ Մենամարտը կկայանա հուլիսի 29-ին։ 52 կգ քաշային Կորյուն Սողոմյանը հուլիսի 26-ին կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էլ հուլիսի 25-ին կփորձի հաղթահարել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնի արգելքը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային ներկայացնում է մեր մարզիկների մարզումային լուսանկարներն ու տեսանյութը Տոկիոյից․