«Ռեալի» հարձակվող Բրաիմ Դիասն ասել է, որ «Միլանի» հետ վարձակալական պայմանագիրը երկարաձգելու որոշումն իրեն օգնել է կայացնել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որն ավելի վաղ աշխատել ու խաղացել է «ռոսոներիների» կազմում։
«Խոսեցի Անչելոտիի հետ։ Նա ասաց, որ պիտի հնարավոր ամեն բան անեմ «Միլանում», և ասաց, որ շատ ուրախ է իմ վերադարձի համար «Միլան»։ Ես լավ օրեր եմ անցկացրել Անչելոտիի հետ, մենք «Միլանի» մասին խոսելու ժամանակ ենք ունեցել, ինչպես նաև այն մասին, թե որքան մեծ ակումբ է այն»,- Դիասի խոսքերն է փոխանցում AS-ը։