ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին հաղորդում է Footmercato-ն:
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անձամբ է հետաքրքրված հարձակվողի տրանսֆերով:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել Իկարդիից, եթե «Յուվենտուսից» լավ առաջարկ լինի: