«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոստովանել է, որ մյունխենցիների ղեկավարությունը շտապել է Կառլո Անչելոտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հարցում:
Հանդես գալով Տրենտոյի մարզական փառատոնին՝ Ռումենիգեն խոսել է իտալացի մարզիչների մասին, ովքեր աշխատել են «Բավարիայում».
«Ջովանի Տրապատոնին հաղթել է Գերմանիայի առաջնությունում ու Գավաթի խաղարկությունում:
Նա շատ հաճելի մարդ է ու Իտալիայի իսկական դեսպանը Գերմանիայում: Շատերը նշում էին ոչ միայն նրա հաջողությունները, այլև՝ բնավորությունը:
Անչելոտին հիանալի մարդ է ու մարզիչ, բայց երկրորդ մրցաշրջանում արդյունքներն այնպիսին չէին, որ մենք նրանց հետ հույսեր կապեինք: Կառլոն իմ ընկերն է, շատ հանգիստ մարդ, նա այդպիսին է մնում բարդ իրավիճակներում:
Հավանաբար, մենք պետք է սպասեինք ու այդքան շուտ նրան չհեռացնեինք: Ես լաց եղա, երբ հայտարարվեց նրա պաշտոնանկության մասին: Կառլոն ապացուցեց, որ հիանալի մարդ է»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: