ԵՎՐՈ-2020-ի երկրորդ տուրի շրջանակում Շվեդիայի հավաքականը 1-0 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ:
Խաղի միակ գոլը 11 մետրից խփեց Ֆորսբերգը. տուգանային հարվածը վաստակել էր Ալեքսանդեր Իսակը: Վերջինս էլ ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Շվեդիան այս պահին 4 միավորով խմբի առաջատարն է: 3-րդ տուրում շվեդները կմրցեն լեհերի հետ: