«Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայձիչը մոտ է «Միլանին» միանալուն, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել 23-ամյա ավստրիացու գործակալի հետ և ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստ գնել:
2020/21 մրցաշրջանում Կալայձիչը 36 հանդիպում է անցկացրել «Շտուտգարտի» կազմում՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt.com պորտալը խաղացողի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: