Հունիսի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթաց։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Մասնակիցների թվում են նախկին հայտնի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Կասպարովը, Աղվան Մկրտչյանը, Արամ Բարեղամյանը, Հակոբ Ուզունյանը և այլք։
Դասընթացի մեկնարկային օրվա մասին ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութը՝ շուտով։