Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Աստանան» մրցեց «Տոբոլի» հետ:
Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին խփած մեկական գոլով: Նիկոլիչի գոլին տանտերերից պատասխանեց Թոմասովը: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու առաջատարը միավորներ կորցրեց:
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ Վարազդատ Հարոյանը, որը նոր է ապաքինվել վնասվածքից, մնաց պահեստայինների նստարանին:
Այս ոչ-ոքիից հետո «Աստանան» 35 միավորով առաջատարն է:
























































