Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը կիսվել է Եվրո-2020-ում ազգային հավաքականի ելույթից իր սպասելիքներով:
«ԱԱ-2018-ի ժամանակ մեր խնդիրն այն էր, որ մենք դեռ չէինք միավորվել մեկ թիմի շրջանակում: Միասնությունը ձեռք չբերվեց ոչ մարզումների ընթացքում, ոչ էլ բուն մրցաշարի ընթացքում:
Դա հաստատ տեղի չի ունենա Եվրոպայի առաջիկա առաջնությունում: Ես անկեղծորեն կարող եմ ասել, որ այժմ ես բոլորովին այլ սենսացիաներ եմ ակնկալում: Գերմանիայի հավաքականում բոլորը ձգտում են մեկը դառնալ, բոլորը պատրաստ են զոհաբերել անձնական հավակնությունները ազգային հավաքականի հաջողության համար:
Կարող ենք հեռուն գնալ, ճիշտ ուղու վրա ենք: Մենք գիտենք, որ ունենք ամեն ինչ՝ մրցաշարում հաղթելու համար», — մեջբերում է Հումելսի խոսքերը Kicker-ը: