«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը խոսել է Եվրոպայի առաջնության ֆավորիտների մասին։
«Եվրոյի ֆավորիտնե՞րը։ Դժվար է ասել։ Կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք, որ մենք տիտղոսի համար պայքարելու պոտենցիալ ունենք։ Վերջին տարիներին մեզ միշտ չէ, որ հաջողվել է այդ պոտենցիալն իրացնել դաշտում։ Պոտենցիալը միայն թեորիա է։
Մենք 2018-ին էլ մեծ պոտենցիալ ունեինք։ Վերջիվերջո, կարևոր է, որ մենք որպես թիմ էլ ավելի մտերմանանք, ու այդ ժամանակ ամեն ինչ հնարավոր կդառնա։ Ես լիովին համոզված եմ դրանում»,- Կիմիխի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ի թվիթերյան էջը։