Լոնդոնի «Արսենալի», «Վեսթ Բրոմվիչի» և մի շարք այլ թիմերի նախկին դարպասապահ Ալան Միլերը 51 տարեկանում հեռացել է կյանքից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Անգլիացու մահվան պատճառները չեն հաղորդվում:
«Մեր մտքերը Ալանի ընտանիքի և ընկերների հետ են այս վշտալի պահին: Հանգչի՛ր խաղաղությամբ»,- ասվում է «Վեսթ Բրոմվիչի» տարածած հաղորդագրության մեջ:
Միլերը «Արսենալի» սան է, որի կազմում կարիերան սկսել է 1988 թվականին: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Բիրմինգեմ Սիթի», «Միդլսբրո», «Հադերսֆիլդ Թաուն» և մի շարք այլ թիմերում: