ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ հայտնել է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Նորվանք ՖԱ»-ի սեփականատերերին խոստացել է Եղեգնաձոր քաղաքում լուծել բնական խոտածածկի հարցը.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, տեսնելով այս ծավալի ներդրումներ Վայոց Ձորի մարզում, որոնք այս երկու քաղաքների՝ Վայքի և Եղեգնաձորի համար կարելի է հսկայական համարել ֆուտբոլային առումով, պարտավորվել է և «Նորվանք ՖԱ»-ի ղեկավարությանը խոստացել է Եղեգնաձորում ֆուտբոլային բնական խոտածածկով դաշտի հարցը լուծել և այնտեղ էլ եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձրակարգ դաշտ կառուցել»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:
Մելիքբեկյանը նաև նշել է, որ «Նորվանք ՖԱ»-ն, որը ստեղծվել է 2020թ. սկզբին, արդեն իսկ նոր շունչ է տվել ու բավականին ակտիվացրել է ֆուտբոլային կյանքը Վայոց Ձորում:
Հաջորդ մրցաշրջանում «Նորավանք» ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Վայքի «Արևիկ» մարզադաշտում, լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Եղեգնաձորի «Քաղաքային» մարզադաշտում: