«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի եզրափակչում.
«Չգիտեմ՝ ինչ ասել: Անկեղծ, չգիտեմ: Ես շատ երկար եմ սպասել սրան: Ցանկանում եմ շնորհակալությոմւն հայտնել իմ ընտանիքին, ծնողներին, տատիկիս ու պապիկիս: Ես չգիտեմ՝ ինչ ասել: 15 տարի սպասել եմ այս պահին, ու ահա սա տեղի ունեցավ»,- Հավերցի խոսքերն է փոխանցում BBC -ն:
Հիշեցնենք՝ գերմանացի ֆուտբոլիստը դարձավ «Չելսիի» միակ ու հաղթական գոլի հեղինակը «Մանչեսթեր Սիթիի» հետ եզրափակիչ խաղում: