«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Անդրեա Պիռլոյի` թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն․
«Շնորհակալություն, մաեստրո։ Ձեր գլխավորությամբ աշխատելը պատիվ էր»,- գրել է պորտուգալացին` լուսանկար հրապարակելով մարզչի հետ։
Պիռլոն անցած տարվա հուլիսին է գլխավորել «Յուվենտուսը»։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Իտալիայի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել` Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելով։
Պիռլոյի օրոք 36-ամյա հարձակվողին հաջողվել է առաջին անգամ դառնալ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն։