Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է մադրդյան ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու մասին։
«Ինձ համար սա շատ բան է նշանակում։ Շատ հպարտ եմ, չէ՞ որ նոր պայմանագիրը նշանակում է, որ ես «Ռեալում» 10 տարի կանցկացնեմ։ Նման բան չէի սպասում․ ես Մադրիդ տեղափոխվեցի 27 տարեկանում։
Այստեղ շատ բարձր են պահանջները, պետք է վաստակես «Ռեալում» ելույթներդ շարունակելու իրավունքը։ Չկա ավելի լավ բան, քան «Ռեալի» ֆուտբոլիստ լինելը, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում խաղալը։ Չկա ավելի լավ զգացում։ Բոլորը ցանկանում են հայտնվել այստեղ, իսկ ես «Ռեալում» իմ 10-րդ տարին կանցկացնեմ»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Խորվաթ կիսապաշտպանը 2012 թվականից է հանդես գալիս «Արքայական ակումբում»։ Ավելի վաղ նա խաղացել է «Տոտենհեմի», Զագրեբի «Դինամոյի» և «Զրինսկիի» կազմերում։
«Ռեալի» կազմում Մոդրիչը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, դարձել է երկրի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և չորս անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։