«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը բացատրել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլից» 2-4 հաշվով կրած պարտությունը.
«Մենք սեղմ ժամկետներում խաղեր ենք անցկացնում: Փորձում էինք անել այն, ինչ փորձարկել էինք մարզումների ընթացքում: Երբ «Լիվերպուլն» առաջ անցավ հաշվի մեջ, փորձեցինք ճնշել մրցակցին ու մեծ ուժերով գնացինք առաջ, ինչի հետևանքով ազատ տարածություններ առաջացան մեր թիկունքում, որի հետևանքով «Լիվերը» ևս 2 գոլ խփեց: Հանդերձարանում բոլորը զայրացած էին, քանի որ շատ սխալներ էինք թույլ տվել, բայց սա դաս էր մեզ համար: Մենք դեռ չենք ցուցադրում մեր լավագույն խաղը:
Մենք լավ սկսեցինք խաղը, բայց հետ ամեն ինչ փոխվեց: 2 գոլ բաց թողեցինք ստանդարտից. գիտենք, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք պետք է ավելացնենք ու հաջորդ խաղում հաղթենք «Ֆուլհեմին»՝ ապահովագրելով երկրորդ հորիզոնականը»,-ասել է Ֆերնանդեշը: