Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան ևս երկու տարով երկարաձգեց իր պայմանագիրը ճապոնական «Վիսել Կոբե» ակումբի հետ, որտեղ նա տեղափոխվել է 2018-ի ամռանը: Այս մասին ճապոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է Twitter սոցիալական ցանցում:
Ճապոնիա տեղափոխվելուց ի վեր Ինյեստան արդեն հասցրել է երկու գավաթ բարձրացնել գլխավերևում ՝ Ճապոնիայի գավաթ 2019-ը, որից հետո թիմի հետ միասին նվաճել է 2020թ Սուպերգավաթը:
37-ամյա իսպանացին ճապոնական ակումբի կազմում անցկացրել է 77 հանդիպում ՝ դառնալով 16 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանը նա սկսեց ծանր վնասվածքով, այդ իսկ պատճառով նա պաշտոնական խաղերին սկսեց մասնակցել միայն մայիսի սկզբից՝ այդ ժամանակվանից ի վեր խաղալով ընդամենը երեք խաղ (72 րոպե):