Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մադրիդյան ակումբի այս մրցաշրջանի մնացած հանդիպումները, հայտնում է AS-ը:
Ավելի վաղ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ձախ ոտքի վնասվածք: Ռամոսի ապաքինման ժամկետների մասին չի հաղորդվում:
Աղբյուրի համաձայն՝ Ռամոսը կարող է խաղադաշտ չմտնել ընթացիկ մրցաշրջանի «Ռեալի» վերջին հանդիպումներում՝ վնասվածքից շուտ ապաքինվելու հետ կապված: Վնասվածքը կարող է ազդել նաև առաջիկա Եվրոպայի առաջնությունում Ռամոսի խաղի վրա:
Այս մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 15 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ: Մադրիդի «Ռեալի» հետ Սերխիոյի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի վերջ: 2005 թվականից Ռամոսը հրավիրվում է Իսպանիայի հավաքական: