Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են այն։
«Ես հայ եմ և հպարտ եմ դրա համար։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրիլի 24։
Բավական է։ Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունն ու ավելի քան 1,5 մլն մարդու կոտորածը։
Շնորհակալություն բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Մխիթարյանը Թվիթերում։
Thank you to all those states which have recognized the Armenian Genocide 1915 #ArmenianGenocide pic.twitter.com/c2cRMpZSEs
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) April 24, 2021