Իտալական Ա սերիայի 30-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Պարմային»:
8-րդ րոպեին Ռեբիչը առաջ մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը Կեսյեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 60-րդ րոպեին Զլատաբ Իբրահիմովիը դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից, որից 6 րոպե անց տանտերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Ավելացված ժամանակում Լեաոն հաշիվը դարձրեց 3:1:
Այս հաղթանակից հետո «Միլանը» 63 միավորով 2-րդն է: