«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է Տիմո Վերների և Կայ Հավերցի խաղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Պորտուի» հետ առաջին խաղում (2-0)․
«Բարդ խաղ էր Տիմոյի և Կայի համար, նրանց համար լավագույն խաղը չէր։ Ես զգում էի, որ երկու գերմանացի ֆուտբոլիստները՝ Կայն ու Տիմոն, իրենց լավագույն մակարդակում հանդես չեն գալիս, այդ իսկ պատճառով ցանկանում էի շտկումներ մտցնել խաղում փոփոխություններով»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը բացեց հաշիվը 32-րդ րոպեին, իսկ երկրորդ գոլը «Պորտուի» դարպնաս ուղարկեց Բենջւամին Չիլուելը՝ 85-րդ րոպեին։