Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղադաշտում նետած ավագի թևկապը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղում (2:2), վաճառվել է բարեգործական աճուրդում:
Լոտը վաճառվել է 7,5 միլիոն սերբական դինարով (մոտ 64 հազար եվրո):
Ստացված հասույթը կուղղվի Սերբիայում 6 ամսական տղայի բուժմանը, ում բուժման համար ընդհանուր առմամբ պետք է հավաքել 2,5 միլիոն եվրո: