Կայացել է Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, որն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լեսթերի» նախկին ֆուտբոլիստ Դիոն Դաբլինը:
Վիճակահանության արդյունքները՝
1. «Սաութհեմփթոն»- «Լեսթեր Սիթի»/«Մանչեսթեր Յունայթեդ»
Հանդիպումը կկայանա շաբաթ՝ ապրիլի 17-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում
2. «Չելսի»- «Մանչեսթեր Սիթի»
Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին դարձյալ «Ուեմբլիում»: