ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Վեսթ Հեմ Յունայթեդը» ընդունել է «Արսենալին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:
«Վեսթ Հեմն» իր բոլոր երեք գոլերն էլ խփել է առաջին կեսում. 15-րդ րոպեին Ջեսի Լինգարդը բացել է հաշիվը, երկու րոպե անց Լինգարդի փոխանցումից հետո Ջարոդ Բոուենը երկրորդ գնդակն է ուղարկել «զինագործների» դարպասը,32-րդ րոպեին տանտերերը հաշիվը դարձրին խոշոր՝ Թոմաշ Սոուչեկի ջանքերով:
Սակայն մինչև ընդմիջում «Արսենալը» մեկ գնդակ ետ բերեց. 38-րդ րոպեին Սոուչեկն անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասն ու կրրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում՝ 61-րդ րոպեին, Քրեյգ Դոուսոնը «Վեսթ Հեմի» երկրորդ ինքնագոլը հեղինակեց այս խաղում: «Արսենալը» պարտությունից կարողացավ խուսափել 82-րդ րոպեին, երբ Ալեքսանդր Լակազետը գլխի հարվածով գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Միկել Արտետայի սաները 29 խաղից հետո 42 միավոր են վաստակել ու բարձրացել են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: «Վեսթ Հեմը» 49 միավորով 5-րդն է: