«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը ձեռք բերելու մտքով, հաղորդում է Sun-ը։
Արգենտինացի խաղացողը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մեծ հավանականությամբ կհեռանա մանչեսթերյան թիմից։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է։
Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոանան», «Պարի Սեն Ժերմենն» ու «Ռոման»։
Առավել հավանական է թվում նրա տրանսֆերը կատալոնական ակումբ, որի նորընտիր նախագահ Ժոան Լապորտայի համար Ագուերոն տրանսֆերային թիրախ է։