«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը.
«Ձախողած առաջին խաղից հետո մենք լավ տպավորություն թողեցնք: Այսօր շատ պահեր ստեղծեցինք, հատկապես՝ առաջին կեսում, բայց չկարողացանք դրանք օգտագործել: Մենք 4 իրական գոլային պահ ունեցանք՝ գումարած 11-մետրանոցը: Վերջնամասում շատ ավելի բարդ է ստացվում, երբ գոլ չես խփում: Բայց ամեն դեպքում այսօր մենք դաշտում ներդրեցինք մեր ողջ ուժերը: Եվ հետո Նավասը հիանալի խաղ անցկացրեց. շնորհավորում եմ նրան:
Այսօրվա խաղը մեզ վստահություն տվեց, ու մենք կարող ենք հեռանալ բարձր գլխով: Պետք է ավելացնել մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ: Չեմ կարծում, որ մենք արժանի էինք այսքան շուտ ՉԼ-ն լքելուն: Հաջորդ մրցաշրջանում կփորձենք հաղթել այս մրցաշարում»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: