Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն անդրադարձել է «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիեի խաղին Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղում:
«Կեսյիեն խելագար է, այս խաղում միայն նա էր պահում կիսապաշտպանությունը: Նա ստեղծում է խաղը, պաշտպանվում, կատարում է բազմաթիվ գործառույթներ, մղում գնդակը առաջ:
Նա է ավելի շուտ Միլանի ոգին, քան Իբրահիմովիչը: Նա իսկական առաջնորդ է: Նա խենթություններ է անում: Մալդինին աչքի ընկավ որակյալ աշխատանքով, երբ պայմանագիր կնքեց նման ֆուտբոլիստի հետ, մենք պետք է նրան արժանին մատուցենք»,- մեջբերում է Կասանոյին Calciomercato-ն:
Նշենք, որ միլանյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել երկու ֆուտբոլիտների պայմանագրերը։ Մանրամասներն՝ այստեղ։