Ընթանում են VBET Ա-Լիգայի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնական պայքարում միմյանց դեմ են մրցում «Վահագնի Սիթին» և «Դվինը»:
«Դվինը» առաջին և երկրորդ խաղերում կրած պարտություններից հետո եզրափակիչ շարքի երրորդ խաղում առավելության հասավ «Վահագնի Սիթիի» նկատմամբ (85-75)՝ շարքի հաշիվը դարձնելով 2-3:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դեմետրիուս Լևարիթին էր «Դվինից», որը վաստակեց 30 միավոր:
Եզրափակիչ շարքը կավարտվի այն դեպքում, երբ թիմերից մեկը կգրանցի 5 հաղթանակ: