Առաջիկա կիրակի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայանալու է մադրիդյան դերբին՝ «Ատլետիկո» — «Ռեալ Մադրիդ»։
Հանդիպումը չափազանց կարևոր է չեմպիոնական մրցավազքի տեսանկյունից։ Եթե «Ռեալը» հաղթի, տիտղոսի համար պայքարը էլ ավելի կսրվի։ Հակառակ դեպքում «Ատլետիկոն» կարող է պոկվել իր հիմնական մրցակիցներից մեկից։
Marca-ն գրում է, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հատուկ պլան ունի առաջիկա հանդիպման համար։ «Ռոխիբլանկոսների» արգենտինացի մասնագետը ցանկանում է խաղով ամբողջությամբ շարքից հանել «Ռեալի» կիսապաշտպանության եռյակին, ասել է թե Տոնի Կրոսին, Կազեմիրոյին ու Լուկա Մոդրիչին։
«Ռեալը» 5 միավորով է հետ մնում «Ատլետիկոյից»։ Սիմեոնեի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աթլետիկոյի» հաղթանակը գնահատում է 2,70 գործակցով , ոչ ոքին՝ 2,30, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 2,80