«Լայպցիգի» կիսապաշպան Մարսել Զաբիտցերը մեկնաբանել է այն լուրերը, որ նա կարող է հեռանալ ակումբից այս ամառ:
«Աշխատավարձը հիմա իմ հիմնական խնդիրը չէ: Ես լավ եմ, ամեն օր այդ մասին չպետք է անհանգստանամ:
Ես ֆուտբոլ չեմ խաղում, որպեսզի կարիերաս ավարտելուց հետո մի տոպրակ գումար խնայեմ: Ես խաղում եմ հաջողության համար: Ես միշտ հաղթող եմ եղել, ուզում եմ տիտղոսներ նվաճել»,- մեջբերում է հունգարացի ֆուտբոլիստին Bulinews-ը:
Հիշեցնենք, որ Զաբիտցերը «Լայպցիգ» է տեղափոխվել «Զալցբուրգից»։