Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։
Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին շրջանում հաղթել է Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Ստեն Վավրինկային։ Գրանցվել է 6-4, 7-5 հաշիվը։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Քեմերուն Նորին է։
Հաղթանակով է սկսել մրցաշարը նաև Անդրեյ Ռուբլյովը։ Նա երկու սեթում՝ 7-6(1), 6-3 հաշվով հաղթել է Մարկոս Ժիրունին։ Ռուբլովի հաջորդ մրցակիցը Էնդի Մարեյն է, որն ավելի վաղ հաղթել էր Ռոբի Հաասին։
Հաղթանակներ են տարել նաև Ալեքս Դե Մինորը, Ումբեր Ուրկաչը և Մարտեն Ֆուչովիչը։ Երեկոյան պայքարի մեջ կմտնի նաև Ստեֆանոս Ցիցիպասը։