«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
The Sun-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Էվերթոն»։ «Իրիսները» փորձեր են ձեռնարկելու 25-ամյա խաղացողին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաբյոն 28 հանդիպման է մասնակցել «Յուվենտուսի» կազմում ու դարձել է մեկ գոլի հեղինակ։
2020 թվականի ամռանը «Էվերթոնն» արդեն քայլեր ձեռնարկել է Ռաբյոյի տրանսֆերը գնելու համար, սակայն ֆուտբոլիստը մնաց «Յուվենտուսում»։ Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։