Մարոկկոյի ազգային հավաքականը վստահորեն հաղթեց Մալիին 2-0 հաշվով Աֆրիկայի Ազգերի առաջնության եզրափակչում՝ դառնալով այդ տիտղոսը պաշտպանած առաջին թիմը:
Մարոկկացիների կազմում աչքի ընկան Սոֆիանա Բուֆտինին և Այուբ Էլ-Կաաբին։ Եզրափակչից առաջ Մարոկկոյի հավաքականը հաղթել էր Կամերունին (4: 0), իսկ Մալին՝ Գվինեան ՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում:
Այսպիսով, մարոկացիները պաշտպանեցին իրենց տիտղոսը, որը նրանք նվաճել էին երկու տարի առաջ, երբ հաղթեցին Նիգերիային: Մալիացիների համար սա արդեն երկրորդ պարտությունն է եզրափակչում. 2016-ին նրանք զիջեցին ԴՀ Կոնգոյին:



























































