Արմեն Շահգելդյանի և նրա օգնականների գլխավորությամբ «Սևանը» շարունակում է ծանրաբեռնված մարզումները, գրում է ակումի մամուլի քարտուղարությունը՝ ընդգծելով, որ թիմը կարող է նորեկներ ունենալ:
«Յոթ նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր ստորագրելուց հետո չի բացառվում, որ մեր թիմը կունենա նորեկներ։ Սելեկցիոն աշխատանքն էլ մարզումներին զուգահեռ ակտիվորեն ընթացքի մեջ է»։
Մարզումներից բացի «Սևանը» պլանավորում է շարունակել ստուգողական խաղերի անցկացումը։ Առաջիկա խաղը նախատեսված է փետրվարի 9-ին «Ալաշկերտ»-ի հետ։