«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան վարձակալական հիմունքներով հանդես կգա «Բետիսում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
21-ամյա ֆուտբոլիստը անդալուզական թիմում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ըստ պայմանագրի՝ ժամկետի ավարտից հետո «Բետիսը» չունի իրավունքներ գնել ամբողջական տրանսֆերը։
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Ալենյան 4 հանդիպման է մասնակցել։