«Ռեալը» Դավիդ Ալաբայի հետ համաձայնության հասնելուց հետո մտադիր է շարունակել ակտիվությունը տրանսֆերային շուկայում։
Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբը մտադիր է քայլեր ձեռնարկել իր մյուս տրանսֆերային թիրախի՝ Էդուրադո Կամավիգայի հետ պայմանագիր կնքելու համար։
«Ռեալում» ուզում են, որ Կամավիգան մյուս մրցաշրջանում թիմում լինի։
Հաղորդվում է, որ «Ռեալի» ու «Ռեննի» միջև բանակցությունները լավ վիճակում են։