ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Շեֆիլդին»։
Ժոզե Մոուրինյոյի թիմը վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ 3-1 հաշվով։ «Խթանների» կազմում աչքի ընկան Սերժ Օրյեն, Հարի Քեյնն ու Տանգի Նդոմբելեն։ «Շեֆիլդի» միակ գնդակը հեղինակեց Դևիդ ՄաքԳոլդրիկը։
Այս արդյունքից հետո «Տոտենհեմը» միավորների քանակը հասցնում է 33-ի ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։