Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն «ԱռաջիՆ Հայկական Ճակատ» ֆան շարժման կողմից արժանացել է «FAF համակրանք» մրցանակին: Այս մասին հայտնում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջը:
«FAF համակրանք» նոմինացիան անցկացվում է 12-րդ տարին անընդմեջ։ Ընտրությունը ֆան շարժման անդամների կողմից կատարվում է հետևյալ չափորոշիչներով՝ Ֆուտբոլիստ, կամ ազգային հավաքականի հետ կապ ունեցող ցանկացած անձ, ով հավաքականի նկատմամբ ունեցել է անմնացորդ նվիրում, ցուցաբերել հարգանք երկրպագուների նկատմամբ, ինչ որ գործողություններով, արարքներով արժանացել է համակրանքի անցնող տարվա ընթացքում:
FAF-ի հայաստանաբնակ, արցախաբնակ և արտերկրի բոլոր անդամների քվեարկությամբ 2020 թ-ի «FAF-ի համակրանք» նոմինացիայում հաղթող ճանաչվեց Խոակին Կապարոսը։ «FAF համակրանք» նոմինացիայի մրցանակը առաջին անգամ կհանձնվի մարզչի»,-ասվածէ հայտարարության մեջ։