«Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգայի գործակալ Ջոնաթան Բարնետտը մեկնաբանել է ֆրանսիացի կիսապաշտպանի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկները։
«Մենք լավ հարաբերություններ ունենք «Ռեննի» հետ։ Մենք ջերմորեն համագործակցում ենք Կամավիգայի հայրիկի ու ընտանիքի հետ։ Ամենակարևորն այն է, որ մենք անենք այն, ինչը լավագույնը կլինի Էդուարդոյի համար։
«Ռեա՞լը»։ Մենք ֆանտաստիկ հարաբերություններ ունենք այդ ակումբի հետ։ Նրանք ևս դա կհաստատեն»,-Բարնետի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Ջոնաթան Բարնետտը նաև Գարեթ Բեյլի գործակալն է ու աշխատել է «Ռեալի» հետ։